Կառուցվածք
Պահում է ձևը։ Հագվում է ճիշտ։
Կառուցվածքը այն մասն է, որը սկզբում միշտ աչքի չի զարնում — բայց ժամանակի ընթացքում ամեն ինչում զգացվում է։ Մենք կենտրոնանում ենք կառուցվածքի, մաքուր ավարտի և կայունության վրա, որպեսզի յուրաքանչյուր կտոր պահի իր սիլուետը և մնա հարմար՝ հաճախ հագվելուց հետո էլ։
Ի՞նչ է նշանակում «կառուցվածք» մեզ համար
Սա այն է, թե ինչպես է հագուստը հավաքված՝ կարեր, ռիբ, կտրվածքներ, համամասնություն ու ավարտ։ Երբ կառուցվածքը ճիշտ է, fit-ը կայուն է մնում, կտորը նստում է ավելի լավ, ու հագուստը երկար պահում է «մաքուր» տեսքը։
Մանրուքներ, որոնց ուշադրություն ենք տալիս
-
Կարերի կայունություն
Մաքուր ու ամուր կարերը օգնում են, որ հագուստը պահի ձևը և ժամանակի ընթացքում քիչ «խաղա»։ -
Ռիբի որակ (վզակապ / թևքեր / ներքևի եզր)
Ռիբը պետք է պահի ձևը ու վերադառնա՝ առանց արագ թուլանալու։ -
Հավասարակշռված կառուցվածք
Կոմֆորտ՝ առանց սիլուետը կորցնելու։ -
Չափսերի համահունչություն
Միևնույն մոդելի չափսերը պետք է պահեն նույն տրամաբանությունը տարբեր batch-երի մեջ։ -
Մաքուր ավարտ
Փոքր դետալները (եզրեր, կարերի մաքրություն, ներքին ավարտ) հենց «պրեմիում» զգացողությունն են տալիս։
Fit-ը մնում է մտածված
Լավ կառուցված հագուստը «չի կռվում» մարմնի հետ։ Այն կախվում է ճիշտ, և լվացումից հետո էլ պահում է ձևը — հատկապես խիտ հուդիների ու սվիթշերթերի դեպքում։
Մեր կառուցվածքի checklist-ը
Մինչ թողարկելը մենք ստուգում ենք՝
-
կարերի և կարիչքի համաչափությունը
-
ռիբի ձգվածություն + «վերադարձ»
-
ձևապահություն՝ օգտագործումից հետո
-
համամասնություն (երկարություն, լայնք, թևքի հարաբերակցություն)
-
հարմարություն շարժման մեջ (թևեր, ուսեր, մարմին)
Թափանցիկություն
Յուրաքանչյուր ապրանքի էջում նշված են fit-ի և գործվածքի մանրամասները։ Եթե երկու չափսի միջև ես կամ ուզում ես կոնկրետ սիլուետ — գրի՛ր մեզ, կօգնենք ընտրել։